Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի հիվանդանոցը․ տեսանյութ

Դոնեցկում հիվանդանոց է գնդակոծվել, տուժածների մասին դեռ չեն հայտնում:
Sputnik
Ուկրաինական զորքերն այսօր երեկոյան գնդակոծել են Դոնեցկի հիվանդանոցի տարածքը։ Տեղեկությունը հայտնել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը իր Telegram-ալիքում։
«Ուկրաինացի ֆաշիստները գնդակոծել են Կալինինի հիվանդանոցի տարածքը», - գրել է նա:
Բուժհաստատության տանիքը բռնկվել է։ Տուժածների մասին դեռ հայտնի չէ։ Տեսանյութը հրապարակել է ջութակահար Պյոտր Լունդստրեմը, որն այժմ գտնվում է Դոնեցկում։
Ավելի վաղ ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել էր, որ երկու մարդ զոհվել է, ութը՝ տուժել ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի Կենտրոնական Վորոշիլովյան շրջանի գնդակոծման հետևանքով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 197-րդ օրը։