Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել Սինքֆիլդի գավաթի առաջնությունում

Մրցաշարում միանձնյա առաջատարն է ամերիկացի Ուեսլի Սոն, որն այս տուրում պարտության մատնեց իր համերկրացուն` Հանս Նիմանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սինքֆիլդի գավաթի ամենամյա մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ և առաջին հաղթանակը տարավ մրցաշարում։ Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում։
Արոնյանը 6-րդ տուրում վաստակել է 3 միավոր և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ կիսում է 3-6-րդ տեղերը։
Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Սինքֆիլդի գավաթի խաղարկության 5–րդ տուրում
Մրցաշարում միանձնյա առաջատարն է ամերիկացի Ուեսլի Սոն, որն այս տուրում պարտության մատնեց իր համերկրացուն` Հանս Նիմանին։
Նշենք, որ բացի Լևոն Արոնյանից 5–րդ տուրում խաղում են աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Յան Նեպոմյաշչին, Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ալիռեզա Ֆիրուջան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հանս Նիմանը, Լենիեր Դոմինգեսը և Ուեսլի Սոն, ինչպես նաև ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը։
Արոնյանը Grand Chess Tour շախմատային սերիայի Սինքֆիլդի գավաթում առաջին պարտությունը կրեց
Լենիեր Դոմինգեսն այս տուրում ազատ էր, քանի որ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդ տուրում Հանս Նիմանին պարտվելուց հետո հրաժարվել է հետագա մասնակցությունից։
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար դոլար, որից հաղթողը կստանա 100 հազար դոլար։