Հնդկաստանում գյուղացին մահացել է՝ փորձելով փախչել կապիկների հսկայական խմբից

Կապիկներ
Խնդիրը նոր չէ, նման միջադեպեր տեղի են ունենում բառացիորեն ամեն օր, սակայն իշխանությունները ոչ մի կանխարգելիչ միջոց չեն ձեռնարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանում գյուղացին մահացել է՝ փորձելով րկվել իր վրա հարձակված կապիկների խմբից։ Այս մասին հայտնում է LADBible-ը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ 52-ամյա տղամարդն աշխատում էր իր տան տանիքում։ Նրա վրա հանկարծակի մոտ 30 կապիկ է հարձակվել։ Փորձելով փախուստով փրկվել ՝ գյուղացին ընկել է տանիքից։ Նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, սակայն, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, նա մահացել է։
Զոհի երկու չափահաս որդիները փորձում են գտնել կատարվածի մեղավորներին։
«Կառավարությունը պետք է դրա հետ ինչ-որ բան անի։ Ամեն օր հարյուրավոր կապիկներ հարձակվում են մեր տների ու ցանքատարածությունների վրա»,-բողոքել են նրանք։
Տեղի վարչակազմում միջադեպը դեռ չեն մեկնաբանել։