Հատուկ գործողություն Ուկրաինայում. ՌԴ ՊՆ–ում պատմել են Սուրեն Գրիգորյանի սխրանքի մասին

Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պահին Գրիգորյանը ռուսական գումարտակի մարտավարական խմբի դիրքերի պաշտպանության խնդիրներն էր իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ պաշպանության նախարարությունը որոշ հերոսական դրվագներ է ներկայացրել` պատմելով Ուկրաինայում ընթացող հատուկ գործողություններում ՌԴ զինվորականների քաջության մասին։
Այսպես, սերժանտ Սուրեն Գրիգորյանը ժամանակին հայտնաբերել է ՌԴ ԶՈւ–ի վրա հարձակվել ցանկացող դիվերսանտներին։ Այդ մասին նա զեկուցել է ավագ հրամանատարին և ԶՀՀ իր հաշվարկի ուժերով մարտի է բռնվել։
«Գտնվելով դիտակետում՝ հակատանկային կառավարվող հրթիռների հաշվարկի կազմում, զենիթահրթիռային ստորաբաժանման բաժնի հրամանատար, սերժանտ Սուրեն Գրիգորյանը կատարում էր ռուսական գումարտակի մարտավարական խմբի դիրքերի պաշտպանության խնդիրները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուկրաինացի ազգայնականները, փորձելով վնաս հասցնել ՌԴ խմբավորմանն ու ոչնչացնել զինվորական ենթակառուցվածքների կարևոր օբյեկտներ, դիվերսիոն-հետախուզական խմբի ուժերով գրոհի փորձ են ձեռնարկել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դիրքերի վրա։
Գրիգորյանը ժամանակին հայտնաբերել է մոտեցող գրոհայիններին և զեկուցել այդ մասին ավագ հրամանատարին։ Հակառակորդի ոչնչացման առաջադրանքը ստանալով` Սուրենը հաշվարկի ուժերով մարտի է բռնվել թվով իրենց գերազանցող ազգայնականների խմբի հետ։
Խերսոնի շրջանի վրա հարձակված ուկրաինական ԶՈւ–ի զինվորների մի մասը գերի է ընկել
«Գրիգորյանի գրագետ գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ մղել ազգայնականների գրոհը, ոչնչացնելով ավելի քան 10 ազգայանական և պահել գիծը մինչև լրացուցիչ ուժերի ժամանումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Լրացուցիչ ուժերի տեղ հասնելուն պես ՌԴ զինծառայողները հակագրոհ են իրականացրել և ջախջախել հակառակորդի մնացած ուժերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 197-րդ օրը։