ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցությունը, հաղորդում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:
Մասնակիցները 2 օր քննարկել են Կազմակերպության հակաթմրամիջոցային գործունեության արդիական ուղղությունները, ՀԱՊԿ անդամ պետություններում թմրանյութերի ոչ բժշկական օգտագործման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև թմրանյութերի հետ կապված իրավիճակի զարգացման միտումները:
Ուշադրություն է դարձվել թմրամոլություն ունեցողների պրոֆիլակտիկայի, բուժման և վերականգնման խնդիրներին, այդ թվում՝ նոր տեսակի հոգեմետ նյութեր չարաշահողների դեպքում, ինչպես նաև իրավապահ մարմինների և կրթության ոլորտի հետ համագործակցության համակարգմանը:
ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև նարկոլոգիական օգնության կազմակերպման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր:
Կազմվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության հետագա աշխատանքի ծրագիրը հաջորդ տարվա համար: