ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանում այսօր կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել երիտասարդ տղայի և տարեց կնոջ։
Կայքի տեղեկություններով` վերջիններս տատ ու թոռ են։ 25-ամյա տղան տեղափոխվել է «Էրեբունի», իսկ 89-ամյա տատը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Բնակարանում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ: