ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կտատանվի +28..+30, գիշերը` +14...+16–ի սահմաններում։