Օդի ջերմաստիճանը շուտով կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանները քամու ուժգնացում են կանխատեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում մեկ օրում ծնվել է 86 երեխա