ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հույս ունի 2 շաբաթվա ընթացքում քննարկել ԶԱԷԿ-ի անվտանգության ծրագիրը

Գրոսսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության խնդիրը ԶԱԷԿ-ին հասցրած վնասի վերաբերյալ ստույգ գնահատական տալն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադիր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության ապահովման ծրագիրը: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այս մասին հայտնել է իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում
«Արդեն կապ եմ հաստատել երկու կողմերի հետ։ Կարծում եմ, որ մենք տասն օրվա կամ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում կհանդիպենք ծրագրի ուսումնասիրման համար»,-ասել է Գրոսսին։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում գործակալության առաքելության աշխատանքը նպատակ ուներ ամենաճշգրիտ կերպով գնահատել այն վնասը, որը հասցվել է կայանի բազմաթիվ հատվածներին, մասնավորապես՝ էլեկտրահաղորդման գծերին, որոնք սնուցում են անվտանգության ու սառեցման համակարգերը:
Վստահում եմ ՄԱԳԱՏԷ–ի` Զապորոժիեի ԱԷԿ–ի վերաբերյալ զեկույցին. Պուտին
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 196-րդ օրը։