Հրդեհ Աքորի գյուղում. խոհանոցի հատակին հայտնաբերել են տանտիրոջ դին

Այրվել են խոհանոցը, հյուրասենյակի մոտ 7 քմ և տանիքի մոտ 12 քմ հատվածները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի տներից մեկում, 84–ամյա տանտերը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 8-ին, ժամը 08։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է երկհարկանի տուն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ԱԻՆ փրկարարներն աշխատում են հրդեհի վայրում
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 5-րդ փողոցում գտնվող մեկհարկանի տներից մեկում։
ԱԻՆ փրկարարներն աշխատում են հրդեհի վայրում
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։25-ին, մարվել՝ 10։01-ին։ Փրկարարները խոհանոցի հատակին հայտնաբերել են քաղաքացի Վ․ Պ․-ի դին (ծնված 1938 թ․)»,–մանրամասնում են ԱԻՆ–ից։
ԱԻՆ փրկարարներն աշխատում են հրդեհի վայրում
Այրվել են խոհանոցը (մոտ 8 քմ), հյուրասենյակի մոտ 7 քմ և տանիքի մոտ 12 քմ հատվածները։
Իջևանի գինու գործարանի հարակից անտառի հրդեհը մարվել է