Հայաստանում համաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի

Ներկա են լինելու մոտ 600 մասնակիցներ 40-ից ավելի երկրներից, ներառյալ՝ Հայաստանից և Արցախից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 28-31-ը Երևանում hամաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Սփյուռքի ներկայացուցիչները տեղացի գործընկերների հետ կքննարկեն համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները:
«Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ներկա են լինելու մոտ 600 մասնակիցներ 40-ից ավելի երկրներից, ներառյալ՝ Հայաստանից և Արցախից։ Մասնակիցները կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:
Էմոցիաների պակաս չկար. տավուշցի երեխաները լեգենդների հետ` «Սթարմուսի» բեմում
Գագաթնաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում տեղի կունենա 8 պանելային քննարկում, համաժամանակյա 17 նիստ, ազատ ձևաչափով 2 հանդիպում:
«Հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները»,- տեղեկացնում են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարեր կդառնան:
Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը զբոսաշրջության համար խթան կարող է հանդիսանալ