ԱԴԾ-ն հրապարակել է տեսանյութ ԻՊ-ին ֆինանսավորողների խմբակի վնասազերծման գործողությունից

Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ցուցադրել է Մոսկվայի մարզում ընդհատակյա բջջի գործունեության դադարեցման հատուկ գործողության մանրամասները։
Sputnik
Կադրերում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները մտնում բնակարան։ ԱԴԾ-ի տվյալներով, խմբակի անդամները, որոնք ՌԴ քաղաքացիներ են, բանկային քարտերի միջոցով ավելի քան 100 հազար ռուբլի են փոխանցել «Իսլամական պետության»* (ԻՊ) ֆինանսավորման խողովակի՝ անձը պարզված կազմակերպչին, որը միջազգային հետախուզման մեջ է գտնվում առանձնակի ծանր, այդ թվում՝ ահաբեկչական բնույթի հանցագործություններ կատարելու համար։
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչական գործունեությանն աջակցության վերաբերյալ։
*Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանի տարածքում