Զապորոժիեի ԱԷԿ -ն ապառազմականացնելու կոչերն անլուրջ են. Նեբենզյա

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան . Արխիվային լուսանկար
Նեբենզյան ընդգծել է, որ կայանը ռազմականացված էլ չէ։ Այնտեղ զինամթերք չկա, միայն անվտանգության ծառայողներն են, որոնք պահպանում են կայանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբեր – Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան անլուրջ է անվանել Զապորոժիեի ԱԷԿ-ի ապառազմականացման կոչը: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին ։
«Դա անլուրջ է։ Քանի որ, եթե մենք ապառազմականացնենք այդ տարածքը, ուկրաինացիներն անմիջապես կմտնեն այնտեղ։ Մենք պաշտպանում ենք կայանը», - ասել է նա։
Նեբենզյան ընդգծել է, որ կայանն ըստ էության ռազմականացված էլ չէ ։
«Զինամթերք չկա, միայն անվտանգության ծառայողներն են, որոնք պահպանում են կայանը։ Չկա հրետանի, միայն բեռնատարներն են, որոնք բերում են զինծառայողներին», - հավելել է նա։
Նեբենզյայի խոսքով՝ ցավալի է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ուղղակիորեն նշված չէ զապորոժյան ԱԷԿ-ի գնդակոծությունների աղբյուրը:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմն անշեղորեն պահպանում է կայանի անվտանգությունը: Դրա միակ սպառնալիքը Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից գնդակոծումն է ։
Ռուսական կողմը ՄԱԿ-ի ԱԽ-ին և համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը կոչ է անում դատապարտել Զապորոժիեի ատոմային կայանի վրա շարունակվող հարձակումները:
Միևնույն ժամանակ ռուսական կողմը ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի որոշումը` ԶԱԷԿ–ում մշտական ներկայություն ունենալու և պատրաստ է ամեն կերպ աջակցել կազմակերպության փորձագետներին:
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը մերկապարանոց է անվանել Ռուսաստանի` Հյուսիսային Կորեայից զինամթերք ձեռք բերելու մասին հայտարարությունները։
Անընդունելի է` Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումները շարունակվում են. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: