Ողջաբերդի վթարային տների բնակիչները բնակարանների գնման վկայականներ են ստացել

Ողջաբերդի վթարային տների բնակիչները բնակարանների գնման վկայականներ են ստացել
Հուլիսի 7-ին կառավարությունը որոշում էր կայացրել 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Ողջաբերդի սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տների բնակիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության տների բնակիչներն այսօր բնակարանի գնման վկայագրեր են ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
«Այս մարդիկ տարիներ շարունակ կանգնած են եղել անլուծելի թվացող խնդրի առաջ, ու տեղին է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ այս կարևոր որոշումը կյանքի կոչելու համար»,– գրել է մարզպետը։
Նրա մեկնաբանմամբ, սա քաղաքացի- տեղական ինքնակառավարում- տարածքային կառավարում- կառավարություն փոխգործակցությամբ լրջագույն խնդիրներ լուծելու լավագույն օրինակ է։
Ողջաբերդի վթարային տների բնակիչները բնակարանների գնման վկայականներ են ստացել
Մարզպետը նաև խոստացել է լուծում գտնել Ողջաբերդի սողանքային գոտում բնակվող մյուս բնակիչների փոխհատուցման համար։
Հիշեցնենք` օգոստոսի 27-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` Կոտայքի մարզպետի ուղեկցությամբ, այցելել էր Ողջաբերդ, որտեղ բնակիչների հետ հանդիպմանը խոստացել էին օրեր անց նրանց բնակարանների գնման վկայականներ տրամադրել։
Մինչ այդ` հուլիսի 7-ին կառավարությունը որոշում էր կայացրել 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Ողջաբերդի սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տների բնակիչներին` նոր բնակարաններ ձեռք բերելու համար։
1 / 2

Ողջաբերդի վթարային տների բնակիչները բնակարանների գնման վկայականներ են ստացել

2 / 2

Ողջաբերդի վթարային տների բնակիչները բնակարանների գնման վկայականներ են ստացել