Թրամփը հայտարարել է, որ իրավապահները գաղտնի բժշկական տվյալներ են առգրավել իրենից

Իրավապահ մարմինների նման քայլերը, ըստ Թրամփի, 2024-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը չթույլատրելու համար են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներն իրենից գաղտնի բժշկական տվյալներ են առգրավել և այժմ կարող են համոզվել, որ Թրամփը «շատ առողջ է», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփի`Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լարգո կալվածքը խուզարկության է ենթարկվել օգոստոսի սկզբին՝ ծառայողական նյութերի ապօրինի օգտագործման, հափշտակության և ոչնչացման գործի շրջանակներում: Իրավապահներն առգրավել են գաղտնիության տարբեր մակարդակների գրեթե հարյուր փաստաթուղթ։
«Ներխուժելով իմ տուն` իրավապահները ոչ միայն առգրավել են իմ անձնագրերը այլ, ինչպես հայտնի է դարձել դատական գրառումներից, ոչ իրավաչափորեն վերցրել են գաղտնիք համարվող իմ բժշկական փաստաթղթերը։ Համենայն դեպս`նրանք կտեսնեն, որ ես շատ առողջ եմ»,–գրել էԹրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նա նաև հայտնել է, որ իրավապահները վերցրել են իր անձնական հարկային փաստաթղթերը և փաստաբանների հետ հարաբերությունների մասին տեղեկությունները:
«Դրանք չկան ու չկան։ Խորհրդային Միության օրեր են»,–հայտարարել է Թրամփը։
ՀԴԲ-ն ավարտել է Թրամփի կալվածքից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունը
Իրավապահ մարմինների կողմից նման գործողությունները նա կապում է ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմի հետ, որը, նրա խոսքով, այդ ամենն անում է 2024-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու համար։