ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսականզորքերը ԴԺՀ-ում հաջող հարձակման ընթացքում ամբողջությամբ ազատագրել են Կոդեմա բնակավայրը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է նաև, որ ուկրաինական զորքերը մեծ կորուստների պատճառով վերջին օրերին դադարեցրել են հարձակումը Նիկոլաևո-Կրիվորոժիեի ուղղությամբ:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ նախորդ օրվա ընթացքում ռուս զինվորականները խոցել են ուկրաինական ութ ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 20 արկ:
Նշվում է, որ «որսացել» են նաև HIMARS և «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 20 արկ՝ Կախովի ՀԷԿ-ի, Խերսոնի մարզի Կորսունկա, Նոր Կաովկա, Գոլայա Պրիստան բնակավայրերի շրջանում, ինչպես նաև «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռը՝ ԼԺՀ Վալույկի բնակավայրի հատվածում։
Մեկ օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ-ն խոցել է նաև ուկրաինական բանակի երեք բրիգադների դիրքերը Նիկոլաևի և Խերսոնի շրջաններում, ինչպես նաև 406-րդ հրետանային բրիգադի զինամթերքի պահեստը Պերեմոգա բնակավայրի շրջանում, Նիկոլաևի մերձակայքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրից հետևում է, որ ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում Նիկոլաևո-Կրիվորսկի ուղղությամբ կորցրել են ավելի քան 150 մարդ, չորս տանկ և վեց ՀՄՄ:
ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան անցած մեկ օրվա ընթացքում հարվածներ է հասցրել ԴԺՀ-ում ուկրաինական զորքերի 47 հրետանային ստորաբաժանումների:
Բացի այդ, ԴԺՀ-ում ոչնչացվել են «Օլխա» համազարկային կրակի ուկրաինական համակարգերի համար ռեակտիվ արկեր արտադրող արտադրամասերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 195-րդ օրը։