ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի` թիմին է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը, տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
Ի դեպ` Դիոպը նախկինում հանդես է եկել սենեգալյան «Տուրե Կունդայում», մերձմոսկովյան «Խիմկիում», Գյումրու «Շիրակում», չեխական «Սլավիայում», «Ֆաստավ Զլինում», «Բանիկ Օստրավայում» և թուրքական «Հաթայսփորում»: Նրա վերջին թիմը եղել է չեխական «Չեսկե Բուդեյովիցեն»։
Գյումրու «Շիրակի» կազմում սենեգալցի հարձակվողը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2012-13թթ․), գավաթակիր (2011-12թթ․) և սուպերգավաթակիր (2013թ․)։ 2016-17թթ․ մրցաշրջանում նա «Ֆաստավ Զլինի» հետ նվաճել է Չեխիայի գավաթը։
Նշենք, որ Հայաստանի բարձագույն խմբի առաջնություններում փորձառու հարձակվողն անցկացրել է 43 խաղ՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Չեխական «Ֆաստավ Զլինի» կազմում Դամե Դիոպը մասնակցել է Եվրոպալի Լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի 6 հանդիպումներից 5-ին, որոնցում գրավել է դանիական «Կոպենհագենի» դարպասը։