Մահացել է «Էմանուել» էրոտիկ ֆիլմի ռեժիսոր Ժյուստ Ժակենը

Ռեժիսոր Ժյուստ Ժեքինը (կենտրոնում), դերասանուհիներ Կորինն Կլերիի (աջից) և Սիլվիա Քրիստելի հետ իր «Սիրո պատմություն» ֆիլմի պրեմիերային. Փարիզ, 1975թ.. Արխիվային լուսանկար
Ժակենը եղել է զինվորական ֆոտոթղթակից, իսկ հետագայում` լուսանկարիչ Elle, Marie Claire և Vogue ամսագրերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. 82 տարեկանում մահացել է «Էմանուել» ֆիլմը նկարահանած ֆրանսիացի կինոռեժիսոր Ժյուստ Ժակենը։ Տեղեկությունը հաղորդում է Huffington Post պարբերականը:
«Ժյուստ Ժակենը մահացել է սեպտեմբերի 6-ին` երկարատև հիվանդությունից հետո Ֆրանսիայի Բրետան երկրամասում»,– հայտնում է պարբերականը։
Ժակենը եղել է զինվորական ֆոտոթղթակից, իսկ հետագայում` լուսանկարիչ Elle, Marie Claire և Vogue ամսագրերում։
Որպես ռեժիսոր համաշխարհային ճանաչում նրան բերել է 1974 թվականին նկարահանված «Էմանուել» լիամետրաժ ֆիլմը։