Կիթառ և դուդուկ. լեգենդար Բրայան Մեյն ու Ջիվան Գասպարյան կրտսերը «պայթեցրին» դահլիճը

«Սթարմուս» միջազգային փառատոնի 3-րդ օրը կայացած եզրափակիչ համերգը տարբերվեց բացառիկ կատարումներով ու ելույթներով:
Sputnik
«Սթարմուս» միջազգային փառատոնի 3-րդ օրը կայացած եզրափակիչ համերգը, որը կրում էր «Ուրիշ աշխարհ» խորագիրը, Երևանի Մարզահամերգային համալիրի հանդիսատեսին տեղափոխեց ուրիշ աշխարհ, որտեղ իրար միացան կիթառն ու դուդուկը:
Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը ելույթ ունեցավ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ: Ելույթի ընթացքում հանդիսատեսը շունչը պահած էր ունկնդրում երաժիշտների կատարումը, իսկ ելույթի ավարտին դահլիճը «պայթեց» չդադարող և հոտնկայս ծափահարություններից:
Հավելենք, որ «Սթարմուս» փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար «Queen» ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար դոկտոր Բրայան Մեյը։ Փառատոնը գիտության, արվեստի և երաժշտության համադրություն է, որտեղ ելույթ են ունենում տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ և համաշխարհային գիտության, մշակույթի և արվեստի աստղեր։
Փառատոնի շրջանակում ստեղծվել է գիտական գիտելիքի տարածման համար Սթիվեն Հոքինգի մեդալը, որը շնորհվում է գիտական գիտելիքների տարածման գործում մեծ ներդրում ունեցած անհատներին ու թիմերին։ Նախկինում այն ստացել են Իլոն Մասկը, Ժան-Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Բրայան Էնոն, Հանս Զիմմերը։
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին:
Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը