ՀԱԷԿ-ի կադրային բանկը կհամալրվի նաև ԵՊՀ–ի ուսանողներով. հուշագիր է ստորագրվել

ԵՊՀ-ի ուսանողները կարող են պրակտիկա անցնել Հայկական ատոմային էլեկտրակայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել։ Տեղեկությունը հայտնում է ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։
«Հուշագրի ստորագրումը նոր հնարավորություն է՝ առաջադիմության ցուցանիշների հիման վրա կատարել ԵՊՀ ավարտական կուրսի ուսանողների ընտրություն, համալրել ՀԱԷԿ-ի կադրային բանկը պահանջվող մասնագետներով և հետագայում ներգրավել նրանց ատոմակայանում աշխատելու»,– ասված է հաղորդագրության մեջ։
Համաձայն հուշագրի՝ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և հետազոտական պրակտիկաները ՀԱԷԿ-ում անցկացնելու համար:
Ռուսական ТВЭЛ-ն ու ՀԱԷԿ-ը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել
ԵՊՀ-ին ներկայացված և դրական փորձագիտական եզրակացության արժանացած առաջարկների հիման վրա էլ կվերանայվեն և կթարմացվեն առարկայական ծրագրերը: