Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներից պահանջում է մաքրել և բարեկարգել հարակից տարածքները

14000 տնտեսվարողից մոտ 8000-ն արդեն ստացել են համապատասխան ծանուցումները։
Sputnik
Տնտեսվարողները պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ այս օրերին քաղաքապետարանն այդ մասին ծանուցումներ է ուղարկում տնտեսվարողներին։ 14000 տնտեսվարողից մոտ 8000-ն արդեն ստացել են:
Երևանի ավագանու որոշմամբ մանրամասն նկարագրված են մաքրման և բարեկարգման ենթակա տարածքների սահմաններն ու նախատեսված աշխատանքները: