Երևանի մետրոյի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է

Մետրոպոլիտենի գնացքների միջև երթևեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Տեղեկացնում ենք Ձեզ, որ ժամը 14:24-ի դրությամբ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից։ Այս պահի դրությամբ երթևեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։ Գնացքների միջև երթևեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե»,– գրել է Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Գրաֆիկի խախտումը գրանցվել է սեպտեմբերի 7-ին` ժամը 13։10-ին։