ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիան Կիևին «անհավանական շատ» սպառազինություն է փոխանցել բունդեսվերի պահուստից, բայց սահմանը հասել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ԳԴՀ–ի բունդեսթագում այսօր ելույթ ունենալիս հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։
Նախարարը հավելել է, որ անձամբ ինքը մտադիր է «շատ ուշադիր հետևել, որպեսզի ի զորու լինի իրականացնել երկրի և դաշինքի պաշտպանությունը նաև ապագայում»։
Նա հավելել է, որ Ուկրաինային աջակցելու այլ ուղիներ կան, այդ թվում, այսպես կոչված, շրջանաձև փոխանակման շրջանակում, երբ Գերմանիան ԵՄ երկրներին նորագույն սպառազինություն է տրամադրում Ուկրաինա ուղղվող հնի փոխարեն։
Ավելի վաղ ԳԴՀ–ի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիևին խոստացել էր առաջիկայում ժամանակակից նորագույն սպառազինություն մատակարարել։ Խոսքը Գերմանիայի կառավարության կողմից ավելի վաղ հայտարարված ռադիոլոկացիոն կայանքով Iris-T ՀՕՊ համակարգերի, հետախուզական անօդաչուների մատակարարման մասին է։ Այդ մատակարարումներն իրականացվում են անմիջապես Գերմանիայի ռազմարդյունաբերական համալիրից։ ԳԴՀ–ի ՊՆ–ում արդեն բազմիցս հայտարարել են, որ բունդեսվերն ի վիճակի չէ այլևս Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ պահուստները սպառված են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 195-րդ օրը։