Անձրև, ամպրոպ և քամի կլինի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ–ի մամուլի ծառայությունը։
Քամին հյուսիս-արևմտյան է, 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 7–ի գիշերը եղել է 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +23....+25 աստիճան։