Ոստիկանությունը հայտնաբերել է երևանյան ծառագողերին. կատարվում է նախաքննություն

Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում ծառը հատելուց հետո այն մասնատել էին, տեղավորել «Օպել» մեքենայի մեջ ու տարել։
Sputnik
Ոստիկանությունը հայտնաբերել է սեպտեմբերի 5-ի երեկոյան Երևանի կենտրոնում ապօրինի ծառահատում կատարած աձանց։
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ծառը հատել են Երևանի բնակիչ, 30 և 45 տարեկան երկու տղամարդիկ։

Այսօր` սեպտեմբերի 6-ին կասկածյալներից մեկը` 45-ամյա տղամարդը հայտնաբերվել է Երևանի Արամի փողոցում, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Իսկ 30-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Ավելի ուշ նրանք ներկայացվել են քննչական ստորաբաժանում։
Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին սոցցանցում և լրատվական կայքերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ինչ–որ անձինք փողոցում ծառ կտրում։
Ըստ տեղեկատվության, դեպքը տեղի էր ունեցել Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում։ Ծառը հատելուց հետո նրանք այն մասնատել էին, տեղավորել «Օպել» մեքենայի մեջ ու տարել։