Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն վանաձորցի Զորիկ Պողոսյանը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։
Սեպտեմբերի 5 ին ՀՀ ԱԻՆ–ի տարածքում տեղի է ունեցել ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումը, որի ընթացքում Զորիկ Պողոսյանը կարողացել է 170 կգ–նուսերին` կքանստած քայլել 2,5 մետր, որից հետո կանգնել ու 10 անգամ կատարել կքանիստ վարժություն` գերազանգելով չինացի մարզիկի նախկինում կատարած ռեկորդը:
Նրա ռեկորդը գրանցվել է Դյուցազնագրքում, շուտով կգրանցվի նաև Գինեսի գրքում։
Նշենք, որ ԱԻՆ–ի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։