Ծառուկյանի որդին` քավոր, Սերժ Սարգսյանը` հրավիրյալ. Ավշարի Արայիկն ամուսնացրել է դստերը

Փեսայի հայրը ԲՀԿ–ական է, հարսի հայրը` նախկին պատգամավոր ՀՀԿ–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Կիրակի օրը ԲՀԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում հերթական էլիտար հարսանիքն է եղել` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանն ամուսնացրել է դստերը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
Փեսացուն Համլետ Ավետիսյանի կամ հանրությանն առավել հայտնի Նեպտունի Համիկի որդին է: Վերջինս ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից։ Նա «Նեպտուն» սպորտային համալիրի սեփականատերն է, ունի այլ բիզնեսներ:
Մեծահարուստների երեխաներն ամուսնանում են. սկսվում է էլիտար հարսանիքների սեզոնը. «Հրապարակ»
Հարսանիքի քավորն էլ Ծառուկյանի ավագ որդին է եղել։
Թերթը գրում է, որ հարսանեկան խնջույքին երգել են հայ էստրադայի երգիչ-երգչուհիները, հրավիրված են եղել նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: