ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ Արցախում նոր ճանապարհ է կառուցվում

ՌԴ զինծառայողներն ապահովում են Ստեփանակերտից Ասկերանի շրջանի գյուղերից մեկը տանող ճանապարհահատվածի շինանարության անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի Sputnik. Արցախում կառուցվում է Ստեփանակերտ–Նախիջևանիկ նոր ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի Telegram ալիքից։
«ՌԴ զինծառայողներն ապահովում են Նախիջևանիկ–Ստեփանակերտ նոր ճանապարի շինանարության անվտանգությունը, որն անցնում է ՌԴ ստորաբաժանումների պատասխանատվության գոտում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախում կառուցվում է Ստեփանակերտ–Նախիջևանիկ նոր ճանապարհը
Ճանապարհը կկապի Նախիջևանիկ գյուղն ու մոտակա այլ գյուղերը Ստեփանակերտի հետ անմիջականորեն, այլ ոչ թե Ասկերան քաղաքով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: