Իջևանի գինու գործարանի հարակից անտառի հրդեհը մարվել է

Ոստիկանությունը պարզել էր, որ օգոստոսի 31-ին Իջևանի 73-ամյա մի բնակիչ իր տան հետնամասում տարայի մեջ փայտ է վառել, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել ու տարածվել դեպի հարակից անտառ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Իջևան քաղաքի գինու գործարանի հարակից տարածքում արդեն 1 շաբաթ շարունակվող հրդեհն այսօր ժամը 16։13-ին հաջողվել է մարել։ ԱԻՆ–ից հայտնում են, որ հրդհի հետևանքով այրվել է ընդհանուր շուրջ 13 հա անտառածածկ տարածք։
Հիշեցնենք` հրդեհը գործարանի հարակից հատվածում բռնկվել էր օգոստոսի 31-ին։ նույն օրը ժամը 13։30-ին հրդեհի մասին ահազանգ էր ստացվել փրկարար ծառայություն։
102 հրշեջ-փրկարար փորձում են մարել Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհը
Օրեր անց ոստիկանությունը պարզել էր, որ օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում Իջևանի 73-ամյա մի բնակիչ իր տան հետնամասում տարայի մեջ փայտ է վառել` փայտածուխ պատրաստելու նպատակով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել ու տարածվել դեպի հարակից անտառ: Տղամարդը փորձել է հանգցնել բռնկված կրակը, բայց չի կարողացել ու զանգահարել է 911 ծառայություն։
Կազմված փատաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
ՀՀ ԱԻՆ–ը հայտնել էր, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 100-ից ավելի փրկարար, Իջևանի անտառտնտեսության տասնյակ աշխատակիցներ։
Աշխատանքներին ներգրավվել են ՊՆ 1 ուղղաթիռ ու 1 անօդաչու թռչող սարք։
Իջևանի գինու գործարանի մոտ արդեն մեկ շաբաթ մոլեգնող հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է