ՊԵԿ նախագահի տեղակալը Կապանում Իրանի հյուպատոսի հետ քննարկել է բեռնափոխադրումների հարցը

Բեռնափոխադրումներ. Արխիվային լուսանկար
Հանդիպման ընթացքում ս քննարկվել են նաև միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հանդիպել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի հետ, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։
Քննարկվել են նաև բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները: