Պարենային գործարքի շրջանակում ևս երեք նավ է դուրս եկել Ուկրաինայի նավահանգիստներից

Հացահատիկով բեռնված նավ. Արխիվային լուսանկար
Երեք նավերը այսօր առավոտյան են դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik․ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկուշաբթի առավոտյան պարենային գործարքի շրջանակում ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքով երեք նավ է դուրս եկել։
«Եվս երեք նավ, որոնք ավարտել են նախապատրաստությունը, նավահանգիստներից դուրս են եկել այսօր առավոտյան», - նշված է Թուրքիայի ռազմական գերատեսչության Twitter-ի հաղորդագրության մեջ:
Ստամբուլում հուլիսի 22-ին կայացել է արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմանի համաձայնագրերի ստորագրում։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում 3 նավահանգստից, այդ թվում` Օդեսայից։