Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. եղանակի տեսություն

Սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-7-ը գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի գիշերը, 8-ի ցերեկը ու 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-7-ը գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 7-10 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 5-ին, 6-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այսօր ցերեկը 34-36, երեկոյան՝ 25-27 աստիճան։