Կոտայքում 4-ամյա տղայի են վրաերթի ենթարկել․ երեխան հիվանդանոցում է

Շտապօգնությունը «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի մոտ. Արխիվային լուսանկար
Վթարի մասին տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքիմարզում վրաերթի են ենթարկել 4–ամյա տղայի, հայտնում է shamshyan.com-ը։ Նշվում է, որ երեկ` ժամը 18։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Մաքսիմ Ղ․-ն իր վարած ԳԱԶ-3302 մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում վրաերթի է ենթարկել 4-ամյա Դավիթ Ա․-ին։
Երեխան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է վարույթ։