Արարատում սկզբում վրաերթ է եղել, ապա 2 եղբայր ծեծել ու դանակահարել են 2 այլ եղբայրների

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ, որոնցից երկուսը՝ Վեդիի, երկուսը՝ Գոռավանի բնակիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Լանջանիստ գյուղի հանդամասերից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։
Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումը ստացվել է սեպտեմբերի 4-ին, ժամը 16.50-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված վայրում վիճաբանություն-ծեծկռտուք էր եղել Վեդի քաղաքի բնակիչ երկու եղբայրների և Գոռավան գյուղի բնակիչ երկու եղբայրների միջև, որի ընթացքում 32-ամյա գոռավանցին դանակահարել էր Վեդիի երկու բնակչին:
Արարատի բաժնի ոստիկանները պարզել են նաև, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում՝ Խոսրովի խճուղում, Վեդիի 39-ամյա բնակիչը «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել Գոռավան գյուղի 32-ամյա բնակչին, իսկ Վեդիի բնակչի եղբայրը ծեծել էր վրաերթի ենթարկվածի եղբորը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: