Սվերդլովսկի նահանգապետը Միջին Ուրալի ժողովուրդների օրվա առիթով տոլմա է պատրաստել

Միջին Ուրալի ժողովուրդների օրն ավանդաբար նշվում է աշնան առաջին կիրակի օրը։
Sputnik
Միջին Ուրալի ժողովուրդների օրն ավանդաբար նշվում է Սվերդլովսկի մարզում կիրակի օրը։ Այս մասին հայտնում է «Նովոստի Եկատերինբուրգա» կայքը։
Եկատերինբուրգում ազգային 30 տաղավար է ներկայացված, որտեղ ցանկացողները կարող են ծանոթանալ Սվերդլովսկի մարզի տարածքում բնակվող 160 ժողովուրդների ավանդույթներին և խոհանոցին։

Միջոցառման հյուրն է դարձել նաև Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը, որը փորձել է հայկական տոլմա պատրաստել։

Միջին Ուրալի ժողովուրդների օրն ավանդաբար նշվում է աշնան առաջին կիրակի օրը։ Ամենատարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ միջոցառում են կազմակերպում, որտեղ ցանկացողները կարող են ազգային տարազներ տեսնել, հուշանվերներ գնել և պարզապես համտեսել ազգային խոհանոցների ուտեստները։