Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում շարունակում են հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունն ոււ մոնիտորինգը։
Նրանք շուրջօրյա ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկության, սահմանամերձ շրջանների բնակիչների տեղաշարժի, ինչպես նաև սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխության անվտանգությունը։
Հիշեցնենք՝ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: