Քայլերթ և երաժշտություն. ԱԻՆ նվագախումբը Երևանում տոնական տրամադրություն է ստեղծել

Երաժիշտները քայլերթը սկսել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից բակի մոտից ու ավարտել այն Հանրապետության հրապարակում։
Sputnik
Արտակարգ իրավիճակների նախարարության օրվա կապակցությամբ ԱԻՆ փողային նվագախումբը Երևանի փողոցներում տոնական տրամադրություն է ապահովել։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Իրենց քայլերթը երաժիշտները սկսել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից բակից ու ավարտել այն Հանրապետության հրապարակում, որտեղ կատարել են ՀՀ հիմնը։
Ավելի վաղ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել էր գերատեսչության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ և ընդգծել, որ տարիների ընթացքում կառույցն իր կայացման ուղին անցել է բազում փորձությունների միջով, ինչը նպաստել է գերատեսչության կայացմանը և հասարակության մոտ վստահության ձևավորմանը։