ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 5-6-ը, 8-ի գիշերն առանձին շրջաններում և 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ արագության։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-9 աստիճանով:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 37-39, գիշերը` 16-18 աստիճան տաքության սահմանում։