Պրահայում շուրջ 20 հազար մարդ փողոց է դուրս եկել. տեսանյութ

Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ կառավարությունն ուշացած և ոչ բավարար միջոցներ է ձեռնարկում էներգառեսուրսների արժեքի կտրուկ բարձրացման և ապրանքների ու ծառայությունների համընդհանուր թանկացման դեմ պայքարում:
Sputnik
Պրահայի կենտրոնում գտնվող Վացլավսկե հրապարակում հակակառավարական հանրահավաք է մեկնարկել, որը կազմակերպել են մի քանի քաղաքական կուսակցություններ և քաղաքացիական միավորումներ, ակցիային մասնակցում է շուրջ 20 հազար մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ակցիայի կազմակերպիչների կարծիքով՝ վարչապետ Պետր Ֆիալայի աջ լիբերալ կոալիցիոն կառավարությունը ուշացած և ոչ բավարար միջոցներ է ձեռնարկում էներգառեսուրսների արժեքի կտրուկ բարձրացման և ապրանքների և ծառայությունների գների համընդհանուր թանկացման դեմ պայքարում, ինչից տուժում են առաջին հերթին թոշակառուներն ու ոչ ունևոր քաղաքացիները, իսկ շատ ձեռնարկություններ և կազմակերպություններ ստիպված են աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին:
Հանրահավաքի ընթացքում նախատեսված են ագրարային պալատի նախկին նախագահ Զդենեկ Յանդեյսեկի, «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» շարժումից խորհրդարանի պատգամավոր Իրժի Կոբզայի, «Եռագույն» քաղաքական շարժման առաջնորդ Զուզանա Մայերովայի, Կոմունիստական կուսակցության կողմից երկրի նախագահի թեկնածու Յոզեֆ Սկալայի, էներգետիկայի հարցերով փորձագետ Վլադիմիր Շտեպանի և մի շարք այլ բանախոսների ելույթները:
Նիդեռլանդներում գազի գինն ամենաբարձրն է ամբողջ Եվրոպայում