ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
«Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 3-6-ը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը սպասվում է կաևճատև անձրև և ամպրոպ: