Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այցելել է Մոսկվայի Արհմիությունների տուն և հրաժեշտ տվել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին։ Նա ծաղիկներ է դրել դագաղի մոտ և ցավակցություն հայտնել քաղաքական գործչի ընտանիքին:
Միխայիլ Գորբաչովին հրաժեշտ տալու համար Արհմիությունների տուն է այցելել նաև Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահին հրաժեշտ է տվել Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պետության ղեկավարը ծանրաբեռնված աշխատանքային օրվա պատճառով չի կարող մասնակցել պաշտոնական հրաժեշտի արարողությանը:
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահին կհուղարկավորեն Նովոդևիչիե գերեզմանատանը կնոջ՝ Ռաիսա Գորբաչովայի կողքին ։
Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին։ Նա 91 տարեկան էր: