Գորբաչովին հրաժեշտ տվեցին Պուգաչովան, Մեդվեդևը և այլ հանրային դեմքեր․ տեսանյութ

Քաղաքական գործչին կհուղարկավորեն կնոջ՝ Ռաիսա Գորբաչովայի կողքին։
Sputnik
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորրբաչովին հրաժեշտ տվեցին երգչուհի Ալլա Պուգաչովան, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը և մի շարք այլ հանրային դեմքեր:
Մոսկվայի Արհմիությունների տան սյունազարդ դահլիճում ընթացող արարողությանը ներկա է Միխայիլ Գորբաչովի դուստրը՝ Իրինան, ինչպես նաև նրա թոռնուհիները:
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահին կհուղարկավորեն Նովոդևիչիե գերեզմանատանը կնոջ՝ Ռաիսա Գորբաչովայի կողքին ։
Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին։ Նա 91 տարեկան էր: