Երևանում ԼԳԲՏՔ համայնքի համար նոր գրասենյակ է բացվել. ներկա է եղել Քրիստինե Գրիգորյանը

Երևանում ԼԳԲՏՔ համայնքի համար նոր գրասենյակ է բացվել
Դեսպանությունը վստահեցնում է, որ նոր գրասենյակն ապահով տարածք է լինելու ԼԳԲՏՔ համայնքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Երևանում նոր գրասենյակ է բացել ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։
Ըստ հաղորդագրության` գրասենյակն ապահով տարածք է լինելու նշված համայնքի ներկայացուցիչների համար։
«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն»,- նշում է դեսպանությունը։
Գրասենյակի բացման արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանում ՇՎեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը` ի նշան նախաձեռնության աջակցության։
Միջոցառմանը ներկա է եղել նաև տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը 2019-ի ապրիլի 5-ին ելույթ ունեցավ ԱԺ-ում, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։ Մարտիրոսյանը «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ներկայացուցիչ է։