ԱԻՆ-ը հրապարակել է Իջևանի գինու գործարանի մոտ բռնկված հրդեհի մարման կադրերը

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։
Sputnik
Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի օջախները դեռ չեն մարվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։
Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ից Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում խոտածածկույթ է այրվում:
Ըստ վերջին տվյալների` այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ։
Հայաստանի տարբեր մարզերում 1 օրվա ընթացքում մի քանի տասնյակ հեկտար տարածք է այրվել