Զապորոժիեի ԱԷԿ-ում 60% հզորությամբ մեկ էներգաբլոկ է գործում

Զապորոժիեի ատոմակայան
Զապորոժիեի ատոմակայանի հինգերորդ էներգաբլոկը կանգնեցվել է հզորության տրամադրման գծերի խափանումների պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում միայն մեկ էներգաբլոկ է գործում։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։
«60% հզորությամբ մեկ էներգաբլոկ է գործում», - ասել է նա:
Երեկ առավոտյան կայանի գնդակոծությունից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է հզորության տրամադրման գծերի խափանումների պատճառով։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մուտքից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունները դադարել են