Երևանյան բնակարաններից մեկում քույր ու եղբոր դիեր են հայտնաբերվել

Ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ. արխիվային լուսանկար
Բնակիչները մի քանի օր չեն արձագանքել զանգերին։ Դիերը հայտնաբերվել են պատշգամբում և լոգասենյակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, բնակարաններից մեկում քույր ու եղբոր դիեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 20։10-ի սահմաններում ԱԻՆ-ն ու ոստիկանությունը ահազանգ են ստացել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է գալիս, բնակիչներն էլ մի քանի օր է` չեն արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները փականագործների օգնությամբ բացել են դուռը և պատշգամբի հատակին ու լոգասենյակի հատակին դիեր հայտնաբերել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝ 57-ամյա Աշոտ Վ.-ն ու 53-ամյա Աշխեն Վ.-ն։
Երևանի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել