Ուկրաինական զորքերը Խերսոնի շրջանի Նովայա Կախովկայի ուղղությամբ հարվածներ են հասցրել, հրթիռներն ընկել են բնակելի տարածքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Ռուսլան Ագաևը։
«Հրթիռն ընկել է քաղաքի Կալինինի փողոցում գտնվող սեփական տներից մեկի վրա։ Այն այրվում է»,- ասել է նա։
Ագաևի խոսքով` տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները։ Քաղաքում հրթիռների հարվածներից առաջացած թարմ փոսեր կան։
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է մարդկանց պաշտպանության նպատակով գործողություն, քանի որ Կիևի ռեժիմի կողմից ժողովուրդը ենթարկվել է ծաղրի, ցեղասպանության։
Նրա խոսքով` ծրագրվում է անցկացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար։
Հատուկ օպերացիայի ընթացքում Ռուսաստանի զինվորականներն իրենց հսկողության տակ են վերցրել Զապորոժիեի շրջանի մերձազովյան հատվածը և Խերսոնի շրջանը` զբաղեցնելով այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Խերսոնը, Մելիտոպոլը և Բերդյանսկը, կտրելով Ուկրաինան Ազովի ծովից։ Երկու հատվածներում էլ նոր վարչակազմեր են ձևավորված։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։