Թրամփը Բայդենին խելագար է անվանել

Դոնալդ Թրամփ
Բայդենը ժողովրդին հղած ուղերձում հայտարարել էր, որ Թրամփը և նրա MAGA շարժման կողմնակիցները սպառնալիք են ԱՄՆ–ի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետության գործող ղեկավար Ջո Բայդենին խելագար է անվանել։
Ավելի վաղ Բայդենը ազգին հղած ուղերձում հայտարարել էր, որ իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը և նրա «Make America Great Again» (MAGA) («Ամերիկան նորից մեծ դարձնենք». խմբ․) շարժման կողմնակիցները Ամերիկային սպառնացող ծայրահեղականությունն են ներկայացնում: Նա ընդգծել էր, որ Թրամփի կողմնակիցները չեն ճանաչում կայացած նախագահական ընտրությունները, մինչդեռ պահպանողականները հասկանում են, որ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։
ՀԴԲ-ն ավարտել է Թրամփի կալվածքից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունը
«Ինչ-որ մեկը պետք է Ջո Բայդենին բացատրի, թե ինչ է նշանակում MAGA․․․ Եթե նա չի ցանկանում Ամերիկան կրկին մեծ դարձնել, իսկ նա, դատելով խոսքից, գործողություններից ու մտքերից, չի ուզում, ապա նա հաստատ չպետք է ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները: Եթե դուք ուշադրություն դարձնեք Բայդենի արտահայտություններին և այսօրվա նրա տարօրինակ ու չարացած ճառին, ապա նա սպառնում էր Ամերիկային․․․ Նա հավանաբար խելագար է կամ տառապում է դեմենցիայի վերջին փուլից», - գրել է Թրամփը սոցցանցերում։
Հիշեցնենք` Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնեց 2021 թվականի հունվարին։