ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պատմել է, թե ինչու է քանդվել իր ընտանիքը։ Տեղեկությունը հայտնում է «Page Six» պարբերականը։
Ուեսթի խոսքով` հիմնական պատճառը պոռնոգրաֆիան է։
«Հոլիվուդը հսկայական հասարակաց տուն է։ Պոռնոգրաֆիան քանդեց իմ ընտանիքը։ Ես խոսում եմ կախվածության մասին, որը քարոզում է «Ինստագրամը»»,- գրել է ռեփերը իր էջում (այս պահին գրառումն անհասանելի է. խմբ.)։
Քանյեն նշել է` թույլ չի տա, որ իր դուստրերը` Նորթն ու Չիկագոն, նույնպես ենթարկվեն սոցիալական ցանցի բացասական ազդեցությանը։
Ուեսթը նաև Քարդաշյանների մորը` Քրիս Ջեներին է մեղադրել, որ աջակցում է դուստրերի` Քիմի և Քայլիի բաց նկարահանումներին «Playboy» ամսագրի համար։ Աղջիկներն այդ ամսագրի համար լուսանկարվել են 2007 և 2019 թվականներին։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ունի չորս երեխա՝ 9-ամյա Նորթը, 6-ամյա Սեյնթը, 4-ամյա Չիկագոն և 3-ամյա Փսալմը։ Բոլորը Քիմի երրորդ ամուսնուց են՝ Քանյե Ուեսթից, որից Քարդաշյանը ամուսնալուծվեց 2022 թվականին։ Վերջին երկու երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։