ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ատոմակայանում

Զապորոժիեի ատոմակայան
Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի վեց աշխատակիցները մի քանի օր կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի վեց աշխատակիցները մի քանի օրով մնացել են Զապորոժիեի ԱԷԿ-ում, նրանք մասնագիտանում են երաշխիքների և միջուկային անվտանգության հարցերում:
«Մենք դա ողջունում ենք, քանի որ միջազգային ներկայությունը կոչված է փարատելու Զապորոժիեի ԱէԿ-ի շուրջ բազմաթիվ շահարկումները», - ասել է Ուլյանովը։
Ինչ վերաբերում է այդ աշխատակիցների ազգային պատկանելությանը, ապա ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել է, որ տվյալ դեպքում դա երկրորդական նշանակություն ունի։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մուտքից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունները դադարել են
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: